Google-ում արդյունավետ որոնումներ կատարելու գաղտնիքները
Եթե ցանկանում եք պարզել որևէ արտահայտության բաց թողնված բառն, ապա դրա փոխարեն դրեք աստղանիշ, օրինակ՝ imagine all the * living for today։ Աստղանիշի փոխարեն պետք է բառ լինի, իսկ թե որն է այդ բառը, կասի Google-ը։
Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝ *: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»
Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝ | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարան Երևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:
Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար & նշանով: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան
Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն: Կամ եթե Դուք որոնում եք Կռունկ երգի մասին ինֆորմացիա, ապա հաստատ չեք ցանկանում, որ որոնողական ցանկը առաջարկի նաև թռչունների մասին ինֆորմացիա: Այս դեպքում Դուք կարող եք մեկ նշանի միջոցով բացառել դա՝ Կռունկ -թռչուն: Որոնողական համակարգը, տեսնելով որ այս կամ այն հղումը պարունակում է թռչուն բառը, պարզապես կհանի այն որոնման արդյունքներից:
Ենթադրեք ցանկանում եք կարդալ որևէ կոնկրետ գրառում www.news.am կայքում: Կարող եք կայքում որոնում անելու փոխարեն Google-ի որոնողական դաշտում գրել հետևյալ որոնման տարբերակը՝ բանալի բառ site: news.am և Գուգլը կցուցադրի միայն տվյալ կայքի գրառումները, որոնք պարունակում են այդ բանալի բառը: Այսինքն կայքում փնտրվածը գտնելու համար կօգնի site գործառույթը:
Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշել site բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, աշխատանք site:internest.am
Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումե mime:docx
Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝ define: էպոս
Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ,
1 inch to sm
9. Փոխարժեք
Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ 1 dollar to euro:
Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքել time կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran
Եթե ցանկանում եք կատարել մաթեմատիկական հաշվարկներ, ապա որոնման դաշտում մուտքագրեք խնդիրը՝ 8 * 5 + 5։
Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3
Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվել cache: գործառույթից: Օրինակ, cache:internest.am
Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն: Օրինակ` translate здравствуй into armenian
Բոլորս գիտենք, որ որոնման դաշտի տակ առկա են ֆիլտրեր (‹‹Բոլորը››, ‹‹Նկարներ››, ‹‹Հոլովակներ››, ‹‹Նորություններ››, ‹‹Ավելին››), սակայն որպես կանոն բոլորս օգտվում ենք համապատասխան ֆիլտրից միայն նկար որոնելու դեպքում: Նորություն որոնելիս օգտագործեք համապատասխան ֆիլտրը, նույնը նաև հոլովակ որոնելու ժամանակ: Յուրաքանչյուր ֆիլտրն իր հերթին ունի ժամանակի, բանալի բառերի ֆիլտրեր, որոնք էլ ավելի մոտ արդյունքներ կառաջարկեն:
Եթե հստակ որոնում եք անում, ապա կարիք չկա, որ Google-ը փորձի գուշակել: “ ” նշանի մեջ բանալի բառերը գրելու դեպքում Դուք Գուգլ որոնողական համակարգին հստակ ներկայացնում եք, որ գտնի պատասխաններ, որը կպարունակի Ձեր գրած պարտադիր բանալի բառերը հենց նույն հերթականությամբ: Հակառակ դեպքում Google-ը պարզապես ցուցադրում է արդյունքներ, որոնք պարունակում են Ձեր նշած բոլոր բանալի բառերը՝ անկախ հաջորդականությունից: Եթե ցանկանում եք որոնել որևէ կոնկրետ արտահայտության մեջ պարունակվող բառ կամ պահպանել բառերի հերթականությունն, ապա օգտագործեք անգլերեն չակերտներ “”։
Երբեմն մեզ հետաքրքիր է, թե որ կայքերն են հղում տվել այս կամ այն էջին: Նմանատիպ դեպքերում մեզ օգնության է գալիս Գուգլի որոնման հետևյալ ֆիլտրը՝ link: Կայքի անունը:
Դրա համար մեզ օգնության կգա այս հրամանը` “intitle:index of”
Ուղղակի ավելացնելով սա ձեր ցանկացած անվան սկզբում դուք կգտնենք այնպիսի կայքէջեր, որտեղից կկարողանաք առանց որևէ գումարի և կարևորը շատ արագ բեռնել այն.
Օրինակ` ”intitle:index of” Fort Minor Mp3
Եթե ուզում եք տեսնել օրինակ, թե երբ է TIME.com կայքը նշել Google բառն, ապա որոնեք Google site:TIME.com։
Եթե ցանկանում եք համեմատություն անել, ապա գրեք, օրինակ, rice vs. quinoa։ Սակայն հիմնականում այն արդյունավետ է անգլերեն իմանալու դեպքում։
Եթե ցանկանում եք գտնել, օրինակ, Amazon-ի նման կայք ապա պետք է որոնեք այսպես՝ related:amazon.com
Որոնումից հետո դուք ունեք արդյունքը ֆիլտրելու հնարավորություն։ More բաժնում ևս կան տարբերակներ, իսկ «նախընտրանքներում» հասանելի Advanced Search-ից կարող եք ավելի շատ նշումներ անել։ Tools գործիքն էլ իր հերթին թույլ կտա ֆիլտրել լեզուն ու ամսաթիվը։
Բոլորովին վերջերս, Google-ը ներմուծել է նոր ֆունկցիա, որի շնորհիվ կարելի է ստուգել փաստերի արժանահավատությունը նորությունների բաժնում։ Մեծ նորություններն այժմ ունեն հատուկ բաժին՝ Fact Check անվանմամբ։ Համակարգը առայժմ ստուգում է միայն անգլալեզու նորությունները, իսկ մնացածի համար տրամադրում է նույն ինֆորմացիայի հղում, բայց արդեն ստուգված աղբյուրներից։ Լավ տարբերակ է ստուգել ո՞վ է ստում, իսկ ով՝ ոչ։
23. Վիրտուալ ճամփորդություն դեպի աշխարհի ամենահայտնի թանգարանները
Google ընկերությունը հնարավորություն է տվել այցելել բոլոր հանրահայտ թանգարանները, առանց տանից դուրս գալու:
1. Սկզբում այցելեք http://www.googleartproject.com/ 2. հետո սեղմեք ձախ կողմում գտնվող մարդուկին:
3. Բացված էջում ընտրեք այն թանգարանը, որը ուզում եք այցելել և սեղմեք Museum view
Եվ արդեն կարող եք քայլել թանգարանի միջանցքներով:
Google Art Project՝ այստեղ հավաքված են հազարավոր հայտնի նկարիչների աշխատանքները աշխարհի ամենամեծ թանգարաններից։ Ընդորում նկարները կարելի է դիտել շատ մանրամասնորեն՝ ընդհուպ մինչև ամենամանր դետալներ։ Բայց ամենահետաքրքիրը՝ որ վիրտուալ կարելի է այցելել հայտնի թանգարաններ և զբոսնել այնտեղ։
Շատ քչերը գիտեն, որ Google թարգմանիչում կա ֆունկցիա, որը թույլ է տալիս նկարել սիմվոլներ և հիերոգլիֆներ։ Այնպես որ, եթե հիերոգլիֆ եք տեսել և ուզում եք իմանալ դրա նշանակությունը, ուղղակի նկարեք այն։
Եթե միշտ երազել եք դառնալ կիթառահար, բայց ձեզ ոչ ոք չի նվիրել անհրաժեշտ գործիքը՝ մի տխրեք։ Google-ը ձեզ հնարավորություն կտա նվագել վիրտուալ կիթառով։
Իսկ եթե որոնողականը ձեզ ինչ-որ բանով նեղացրել է, ապա դուք կարող եք հանգիստ այն քարուքանդ անել։
27.Նկարի որոնում
Եթե մենք ունենք մի հայտնի նկար, սակայն չգիտենք թե ով է հեղինակը, մենք ստիպված ենք բոլոր ծանոթ մարդկանց հարցնել թե ո՞վ է հեղինակը: Այժմ դա այդպես չէ: Google ընկերությունը հնարավորություն է տվել որոնել նկարներ պետք է ընդամենը վերբեռնել նկարը և google-ը կասի թե ինչ է պատկերված նկարում, ցույց կտա այն վայրերը որտեղ էլի կան այդ նկարները և այլն:
1. Այցելեք` http://www.google.ru/imghp?hl=ru&tab=wi 2. Սեղմեք աջ կողմի ֆոտոխցիկին:
3. Սեղմեք Загрузить файл հետո browse և ընտրեք նկարը:
4. Այսքանը անելուց հետո սեղմեք поиск
Նաև ես հայտնաբերեցի google chrome-ի համար նախատեսած մի հավելված: Այս հավելվածը տեղադրելուց, երբ դուք ինչ-որ կայքում աջ կլիկ կանեք ցանկացած նկարի կտեսնեք search image in